AM EN
« Back Project
Countries under one roof

Այսօրվանից մինչև սեպտեբերի 22-ը Հյուսիսային պողոտայում անցկացվում է «Երկրները մեկ հարկի տակ» խորագրով փառատոն-ցուցահանդեսը, որին մասնակցում են ինչպես տեղի արտադրող և ներկրող ընկերություններ, այնպես էլ` միջազգային ընկերություններ, ՀՀ-ում գործող բոլոր դեսպանությունների և հյուպատոսությունների ներկայացուցիչները, սփյուռքահայ ներդրող գործարարներ: Փառատոնն իր բնույթով գործարար է, մշակութային, էթնիկ: Փառատոնի հինադիրն ու կազմակերպիչը «Ջի Էմ Ջի մեդիա գրուպ» ընկերությունն է:

Միջոցառումը հնարավորություն է ընձեռում մասնակիցներին լավագույնս ներկայանալու և ներկայացնելու սեփական արտադրանքը կամ ծառայությունը: Փառատոնը միտում ունի ավելի զարգացնել կապերը Հայաստանի, սփյուռքահայ և արտերկրյա գործարարների միջև: Փառատոնի մասնակից ընկերությունները կարժանանան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի պարգևին: Լինելու է նաև մրցանակաբաշխություն, մասնակից ընկերությունները կարժանանան տարբեր անվանակարգերի մրցանակների: Ծրագրից գոյացած հասույթի մեծ մասը հատկացվելու է սիրիահայերի աջակցման ֆոնդին:

Փառատոնի աջակիցն է սփյուռքի նախարարությունը, գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերություն, գործընկերներ՝ ՀՀ Երևանի քաղաքապետարան և ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն:



All
Countries under one roof »